211652_close_icon
views-count4349 դիտում article-date 18:35 07-01-2018

Տոնածիսական համերգային ծրագիր Ազատության հրապարակում`«Սուրբ Ծնունդը Երևանում»

Երևանի քաղաքապետարանի «Նոր տարին Երևանում 2018» ծրագրի շրջանակում հունվարի 6-ին մայրաքաղաքի Ազատության հրապարակում կայացել է Սուրբ Ծննդյան տոնածիսական համերգային ծրագիր`«Սուրբ Ծնունդը Երևանում» խորագրով: Ձևավորված ավանդույթի համաձայն, Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ անցկացվող այս միջոցառումը մեկնարկել է տոնի խորհուրդը ներկայացնող հատուկ արարողակարգով: Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հայրերի և երգչախմբի մասնակցությամբ տեղի ունեցած արարողությանը հաջորդել է բուն տոնածիսական համերգային ծրագիրը: Հանդիսությանը ելույթ են ունեցել ազգագրական, ժողովրդական երգի ու պարի սիրված համույթներ ու կատարողներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական դպրոցների սաներ: Միջոցառմանը ներկա երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը նշել են, որ, ի թիվս Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական բազմաթիվ միջոցառումների, մեծ բավականություն են ստացել նաև այս երեկոյից և իրենց գոհունակ խոսքը հղել համերգի կազմակերպիչներին: Ոմանք էլ նկատել են, որ ամեն տարի անցկացվող այս տոնը հատկապես երեխաների համար հրաշալի առիթ է հոգևոր արժեքներին հաղորդակից դառնալու համար:

Նմանատիպ նյութեր