211652_close_icon
views-count3317 դիտում article-date 13:26 11-01-2017

Հունվարի 13-ին Ազատության հրապարակում համերգային ծրագրով տոնական միջոցառումները կեզրափակվեն

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հունվարի 13-ին` ժամը 18:00-ին, «Նոր տարին Երևանում 2017» ծրագրի շրջանակում Ազատության հրապարակում տեղի կունենա «Հին ու Նոր տարի» Ամանորի տոնական եզրափակիչ համերգային ծրագիրը: «Սիրելի´ համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, հունվարի 13-ին` ժամը 18:00-ին, «Նոր տարին Երևանում 2017» ծրագրի շրջանակում Ազատության հրապարակում տեղի կունենա «Հին ու Նոր տարի» Ամանորի տոնական եզրափակիչ համերգային ծրագիրը: Բոլորին սիրով հրավիրում ենք միասին ամփոփելու տոները»,-ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր