Անտոնիո Կոնտե. Մոուրինյոն եղել է, կա ու կմնա մարդուկ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն արձագանքել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հայտարարություններին: Պորտուգալացին իր վերջին ասուլիսում նշել էր, թե երբեք պայմանավորված խաղերի համար չի պատժվել՝ ակնարկելով Անտոնիո Կոնտեին, որը Իտալիայում աշխատելու ժամանակ որակազրկվել էր պայմանավորված խաղերի համար, սակայն հետագայում՝ արդարացվել:
«Նման մեկնաբանությունները, որոնցով փորձում են խայթել՝ նույնիսկ չիմանալով ճշմարտությունը, երբ իրականում դատարանը ապացուցեց իմ անմեղությունը, երբ այդպիսի բան են ասում, դա նշանակում է, որ դուք փոքր մարդուկ եք:
Նա նախկինում եղել է մարդուկ, այդպիսին մնացել է ու այդպիսին էլ հետագայում կմնա:
Ու սա առաջին անգամը չէ: Նա այդպես է վարվել նախկինում, և շարունակում է այժմ էլ անել: Եթե այդպես եք ձեզ պահում, ապա հետագայում էլ նույնը շարունակելու անել», ասել է Կոնտեն:
Մոուրինյոն ասուլիսում անդրադառնալով Իտալիայում Կոնտեի կարիերային, ասել էր. «Այո, ես սխալներ գործել եմ, սակայն ինձ երբեք չեն որակազրկել պայմանավորված խաղերի համար»: