Սաուդյան Արաբիայում 11 արքայազն է ձերբակալվել, որոնք ցույց են արել տնտեսական բարեփոխումների դեմ
Սաուդյան Արաբիայում 11 արքայազն է ձերբակալվել, որոնք բողոքել են իշխանության նոր տնտեսական քաղաքականության դեմ: Այս մասին հայտնում է [url=https://www.aljazeera.com/news/2018/01/saudi-arrests-11-princes-economic-protest-report-180106092439694.html]Ալ Ջազիրան[/url]՝ հղում անելով սաուդական Սաբքխ գործակալությանը:
Արքայազները հավաքվել են մայրաքաղաք Էր Ռիյադում կառավարության շենքի մոտ և բողոքել կոմունալ վարձերի փոխհատուցումը կասեցնելու դեմ: Այսուհետ պետությունը չի վճարելու արքայական տան անդամների ջրի և էլեկտրաէներգիայի վարձը:
Վերջերս Սաուդյան Արաբիայում տնտեսական բարեփոխումների փաթեթ է ներկայացվել: Հունվարի 1-ից Սաուդյան Արաբիայում ուժի մեջ է մտել ավելացված արժեքի հարկը:
Նոր փաթեթով բարձրացվելու են պետական աշխատողների աշխատավարձերը (ամսական մոտ 267 դոլարով), Եմենում ծառայող զինվորներին միանվագ կտվի 1000-ական դոլար, կբարձրացվի նաև ուսանողների կրթաթոշակները: