Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացուն
Հունվարի 4-ին, ժամը 16:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 7 շենքի 3-րդ հարկի 3-րդ բնակարանը ջրալցվում է 4-րդ հարկի բնակարանից (բնակիչը բացակայում է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրալցվում է Մ. Վ.-ին պատկանող 25-րդ բնակարանից, որի բնակիչը մոտեցել, բացել է դուռը և հրշեջ-փրկարարները փակել են ջրի փականը: