Տեղաշարժման խնդիր ունեցող քաղաքացուն փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
Նոյեմբերի 4-ին, ժամը 17.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի (4-րդ հարկ) տեղաշարժման խնդիր ունեցող քաղաքացուն իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Է. Կ.-ին (1947 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 17.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 10-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ա. Մ.-ին (1940 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 16.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նարեկացի թաղամասի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 5-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Լ. Հ.-ին (1938 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն: