Թրամփը արդյունք է տեսնում Հյս. Կորեայի դեմ պատժամիջոցներից
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները արդյունք են տալիս։
Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Պատժամիջոցները և ճնշման այլ միջոցները սկսում են ազդել Հյուսիսային Կորեայի վրա։ Զինվորները փախչում են դեպի Հարավային Կորեա։ Հրթիռ-մարդը (Կիմ Չեն Ընը) այժմ ցանկանում է առաջին անգամ բանակցություններ վարել Հարավային Կորեայի հետ։ Միգուցե սրանք լավ նորություններ են, միգուցե՝ ոչ»,-գրել է ամերիկյան առաջնորդը։