211652_close_icon
views-count25299 դիտում article-date 15:58 02-01-2018

Ուկրաինայում սպանել են հայտնի իրավապաշտպան Իրինա Նոզդրովսկայային

Կիևի մարզի գետերից մեկում հայտնաբերվել է 3 օր առաջ անհետ կորած հայտնի իրավապաշտպան Իրինա Նոզդրովսկայայի դին։ Այդ մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ արհմիությունների ղեկավար Իլյա Կիվան։ Նախնական տվյալներով՝ իրավապաշտպանի դին նտել են կամրջից։ Իրավապահները տեղի ունեցածը կապում են կնոջ գործունեության հետ։ Նողդրովսկայան զբաղվում էր իր քրոջ սպանության գործով, ում 2015 թվականին ավտոմեքենայով մահացու վրաերթի էր ենթարկել Վիշգորոդի շրջանային դատարանի նախագահի զարմիկը։ Վերջինս վրաերթի պահին եղել էր թմրանյութի ազդեցության տակ։ 2017 թվականին իրավապաշտպանը հասավ նրան, որ նրան դատարանը դատապարտեց 7 տարվա ազատազրկման, իսկ դրանից հետո նա պարբերաբար ստանում էր մահվան սպառնալիքներ՝ դատապարտյալի հարազատներից։

Նմանատիպ նյութեր