211652_close_icon
views-count3438 դիտում article-date 11:34 08-04-2014

Ուկրաինայում սպանել են ադրբեջանցի «օրենքով գող» Վախային. տեսանյութ

Ռուսական PrimeCrime գորևծակալությանը հայտնի է դարձել, որ ապրիլի 7-ի երեկոյան Օդեսայի «Երեկոյան Բաքու» ռեստորանում հրազենից սպանվել է ադրբեջանցի 39-ամյա նախկին քրեական «հեղինակություն» Բազըշ Ալիևը, ով քրեական շրջանակներում հայտնի էր «Վախա» մականվամբ: Սպանվել է նաև Վախայի թիկնապահը: Վախան Վրաստանի քաղաքացի էր՝ ազգությամբ ադրբեջանցի: «Թագադրվել» էր 2004 թվականին՝ Մոսկվայում: 2006 թվականին նա ձերբակալվել էր հայտնի գործարար Հուսեյնովին առևանգելու մեղադրանքով, ում և առևանգելուց հետո սպանել էր: Մեղադրող կողմին չհաջողվեց ապացուցել սպանությանը Ալիևի մասնակցությունը, և նա բանտ ուղարկվեց միայն խարդախության համար: Սակայն «գողականների» վերին շրջանակները, իմանալով, որ Վախան հրաժարվել է ընդունել իր մեղքը, նրա արարքը համարեցին «գողականին» ոչ վայել և 2007 թվականին Վախան նախ ծեծի ենթարկվեց «օրենքով գող» Վախթանգ Խատիսկացիի կողմից, այնուհետ զրկվեց «գողի կոչումից»: ՀՈրոշ ժամանակ անց հանգուցյալ Դեդ Հասանի կլանի և վրացի «օրենքով գողերի» միջև առաջացած լարվածությունից օգտվեց Վախան և վերականգնեց «օրենքով գողի» իր կոչումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր