211652_close_icon
views-count12978 դիտում article-date 22:07 01-01-2018

Նոր Զելանդիայում Ամանորի խնջույքի մասնակիցները ավազե կղզյակ են կառուցել, որտեղ ազատորեն խմել-հարբել են

Նոր Զելանդիայի Կորոմանդել քաղաքի մի քանի բնակիչ ավազե կղզյակ են կառուցել՝ Ամանորին ծովափին ալկոհոլ օգտագործելու արգելքը շրջանցելու համար: Այս մասին հայտնում է [url=https://www.stuff.co.nz/national/100275008/New-Years-revellers-build-sandcastle-in-Coromandel-estuary-to-avoid-liquor-ban?utm_source=dlvr.it&utm_medium=twitter]Stuff.co.nz[/url] պորտալը: Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղատվության ժամանակ Թայրուա գետում նորզելանդացիներն ավազից կղզի են պատրաստել, որի վրա սկսել են նշել Ամանորը: Նրանց պնդմամբ՝ իրենք գտնվում են «միջազգային ջրերում», որտեղ ալկոհոլի օգտագործման արգելքը չի գործում: Նրանք ամբողջ գիշեր նշել են Ամանորը, և հունվարի մեկին կղզին դեռ իր տեղում էր: Ոստիկանության տեսուչ Ջոն Քելլին կրեատիվ է որակել այս նախաձեռնությունը: Նրա խոսքով՝ եթե ինքն իմանար կղզու մասին, հավանաբար կմիանար նրանց: Նշվում է, որ Կորոմանդելում ամանորյա տոների ժամանակ արգելվում է ոգելից խմիչքներ օգտագործել հասարակական վայրերում: Օրինախախտներին սպառնում է մոտ 180 դոլար տուգանք:

Նմանատիպ նյութեր