211652_close_icon
views-count4853 դիտում article-date 14:03 23-10-2015

Շիրակի մարզում խնջույքի ժամանակ բաժակաճառերը ձգձգելու պատժառով մասնակիցները վիճաբանության մեջ են մտել, եւ Արթուրը Արտյոմին զրկել է կյանքից

26-ամյա Արթուր Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Ավետիք Ադանալյանի տնակում խնջույքի ժամանակ, որին մասնակցել են Արտյոմ Ադանալյանը, Ավետիք Ադանալյանը, Ռուբիկ Գևորգյանը, Ռազմիկ Պետոյանը,Կարեն Շահինյանը,Արտաշես Բաղդասարյանը, Մարիամ Ուստյանը, Մանվել Նիկոլյանը, Գոռ Հարությունյանը և Արթուր Մարտիրոսյանը, սպանել է Արտյոմ Ադանալյանին: Ա. Ադանալյանը հոր` Ավետիք Ադանալյանի կողմից կենացները ձգձգելու համար դիտողություն է կատարել վերջինիս, ինչին միջամտել է Արթուր Մարտիրոսյանը՝ Արտյոմ Ադանալյանին դիմելով «Արտյոմիկ», իսկ Արտյոմ Ադանալյանը նույն կերպ պատասխանել է Արթուր Մարտիրոսյանին` դիմելով «Արթուրիկ», որի պատճառով վերջիններիս միջև առաջացել է վիճաբանություն: Ավետիք Ադանալյանը վիճաբանությունը կանխելու նպատակով Արթուր Մարտիրոսյանին հյուրասենյակից տարել է խոհանոց, սակայն Արթուր Մարտիրոսյանը և Արտյոմ Ադանալյանը միմյանց ուղղությամբ նետել են սպասք և տվել սեռական բնույթի հայհոյանքներ, որի ժամանակ Արթուր Մարտիրոսյանը Ավետիք Ադանալյանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ գլխով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի արդյունքում Ավետիք Ադանալյանը ընկել է գետնին,սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել: Այնուհետև Արտյոմ Ադանալյանը և Արթուր Մարտիրոսյանը դիտավորությամբ միմյանց հարվածներ հասցնելով ընկել են գետնին, որի ժամանակ Արթուր Մարտիրոսյանը նախ ձեռքով, այնուհետև իր մոտ ունեցած դանակով ապօրինաբար Արտյոմ Ադանալյանին կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում Արտյոմ Ադանալյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Արթուր Մարտիրոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր