Սիրիան մտադիր է դառնալ Ասիայից-Եվրոպա էներգառեսուրսների խոշորագույն տարանցիկ երկիր
Դամասկոսը մտադիր է Սիրիան դարձնել խոշորագույն տարանցիկ երկիր՝ Ասիայից դեպի Եվրոպա էներգառեսուրսների փոխադրման համար։ Այդ մասին հայտնել է Սիրիայի նավթի նախարար Ալի Ղանիմը, հաղորդում է Ria Novosti-ն։
«Մենք ծրագրում ենք առավելագույնս օգտագործել Սիրիայի ռազմավարական դիրքը, որպես երկիր, որը կապում է նավթ և գազ արդյունահանող ասիական երկրները Եվրոպայի հետ, որոնք էլ դրանք սպառում է։ Մերձավոր Արևելքի երկրներին բաժին է հասնում բնական գազի համաշխարհային պաշարների 40 տոկոսը, իսկ եվրոպական երկրները գազի 85 տոկոսի ներմուծման կարիքն ունեն»,-ասել է նա։
Ղանիի խոսքով՝ ծրագիրը դրականորեն կազդի Սիրիայի ընդհանուր տնտեսության վրա և կապահովի երկիրը էլեկտրաէներգիայով։
Բացի այդ, վերականգնվելու են պատերազմի պատճառով ընդհատված խոշորագույն նախագծերը։