Հայաստանը կարող է դառնալ թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ երկիր. տեսանյութ
Վերջին 5 տարում Հայաստանում թմրամոլներն ավելացել են: Երևանում մեկնարկած թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարածաշրջանային կոնֆերանսը նպատակ ունի բարձրացնել քննիչների, դատախազների մասնագիտական ունակությունները` հանցավոր կազմակերպություններին վերաբերող գործերը քննելիս:
Մասնագետներին մտահոգում է, որ Հայաստանը կարող է դառնալ թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ երկիր: Կովկասում նոր իրավիճակ է ձևավորվում` թմրամիջոցների տրանզիտային ուղիների հետ կապված: Տեսանելի արդյունքի համար հարկավոր են ֆինանսական և մասնագիտական մեծ ջանքեր` նկատում են բանախոսները:
Վիգեն Սարգսյանի խոսքով` Հայաստանի սահմանակետերում հսկողությունը բարձր մակարդակի վրա է: Ապացույցը` այս տարվա հունվարին Իրանից Հայաստանի տարածքով Վրաստան տեղափոխվող 927 կգ հերոյինի հայտնաբերումն է: 2013-ին Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1222 հանցագործություն և 362 իրավախախտում: Քրեական պատասխանատվության է ենթարկվել 1372 մարդ:
Միացյալ Նահնագների կազմակերպած տարածաշրջանային սեմինարը կանցկացվի երկու փուլով: Առաջին սեմինարը Երևանում է, հաջորդը կլինի Թբիլիսիում:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33509]Armnewstv.am[/url]