Տոնդ շնորհավոր, սիրելի ուսանող. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը յուրովի է շնորհավորել ուսանողներին
Նոյեմբերի 17-ին Ուսանողների միջազգային օրվա առթիվ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը շնորհավորել է վարչական շրջանում տեղակայված բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին՝ նրանց անակնկալ ուղարկելով անվնական տորթեր և շնորհավորական խոսք, որում մասնավորապես ասված է.
«Դուք ընտրել եք կրթություն ստանալու ազնիվ ճանապարհը` կյանքում ձեր արժանի տեղը գտնելու և կայանալու համար: Հարստացրե՛ք ձեր գիտելիքները, մեծացրե՛ք մտածողության սահմանները և ամենայն խորությամբ ուսումնասիրե՛ք ձեր ընտրած մասնագիտության նրբությունները: Վստահ եմ՝ կդառնաք պահանջված մասնագետներ և ձեր աշխատասիրությամբ, նոր լիցքերով և գաղափարներով ձեր ուրույն նպաստը կբերեք հայրենիքի զարգացման, ինչպես նաև քաղաքամայր Երևանի և Կենտրոն վարչական շրջանի շենացման ու բարօրության գործին»:
Ուսանողական խորհրդի նախագահները շնորհակալություն են հայտնել արժանացրած ուշադրության և գեղեցիկ շնորհավորանքի համար և վստահեցրել, որ կանեն հնարավոր ամեն ինչ՝ սպասելիքները արդարացնելու, իրենց ծրագրերով և մտահղացումներով Կենտրոն վարչկան շրջնին օգտակար լինելու համար։ Արդեն ավանդույթի վերածված շնորհավորանքը ընդունվել է ջերմ և սպասված մթնոլորտում: