211652_close_icon
views-count13186 դիտում article-date 10:03 30-12-2017

Թող այս Նոր Տարին ավելի լուսավորի մեր հոգին ու ապրենք երկրի և պետության հանդեպ մեր պարտքը սրբորեն կատարելով. Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել համայն հայությանը՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ համայն հայությանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում մեր ժողովրդին բարօրություն, համախմբում, միասնություն: Շնորհավորում եմ Հայաստանում ապրող մեր ժողովրդին, ցանկանում ամուր հավատ եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ: Շնորհավորում եմ արցախահայությանը, մաղթում անկոտրում կամք եւ հավատ սեփական ճակատագրի նկատմամբ: Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը, մաղթում տոկունություն ինքնապահպանության դժվարին պայքարում: Շնորհավորում եմ հայոց բանակին՝ սահմանապահ զինվորից պաշտպանության նախարար ու գերագույն գլխավոր հրամանատար: Մեր բանակն է մեր եւ տարածաշրջանի խաղաղության երաշխավորը: Մեր բանակը հզոր է, պաշտպանունակ, սակայն, թշնամին նենգ է, եւ երբեմն ոսոխի դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս, թշնամու՝ հարձակման փորձերը խափանելիս նաեւ զոհեր ենք ունենում: Այդ հրաշալի, քաջ տղաների օրինակով ենք մենք դաստիարակում պատանի, երիտասարդ երկրապահներին: Շնորհավորում եմ մեր զոհված, անհայտ կորած, հաշմանդամ մարտական ընկերների ընտանիքներին, գլուխ եմ խոնարհում նահատակ քաջերի առաջ: Նրանք երկնքից էլ հսկում են մեր անդորրը: Շնորհավորում եմ հերոսներ ծնող հայոց հերոս մայրերին, կանանց, մեր քույրերին, դուստրերին: Առանձնահատուկ շնորհավորանքներս նոր սերնդին՝ պատանի, երիտասարդ երկրապահներին, որ վաղվա հզոր Հայաստանի, բարեկեցիկ, պաշտպանված Արցախի սերմերն են: Շնորհավորում եմ Երկրապահին, մաղթում սեփական առաքելության հանդեպ հաստատուն հավատ եւ բեղմնավոր գործունեություն: Մենք պատմական առաքելություն ունենք: Ավարտվող տարում մենք շարունակեցինք հուշագրերի ստորագրումը, որպեսզի համատեղենք մեր ընդհանուր ջանքերը հանուն մեր երկրի ու պետականության հզորացման: Շնորհավորում եմ Երկրապահի գործընկեր կառույցներին։ Եվս անգամ շնորհավորում եմ համայն հայությանը, հայոց բոլոր մայրերին, մեր Մեծ մորը` Գրետա մայրիկին, հերոսներ ծնող մեր բոլոր մայրերին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ու մաղթում առողջություն, արեւշատություն: Դարձյալ շնորհավորանքներս արցախահայությանը: Համոզված եղեք, հարգելի՛ արցախցիներ, որ եռասերունդ Երկրապահը միշտ ձեր կողքին է, եւ ոչ միայն այսօր, այլեւ՝ առհավետ: Թող այս Նոր Տարին ավելի լուսավորի մեր հոգին ու ապրենք երկրի եւ պետության հանդեպ մեր պարտքը սրբորեն կատարելով: 2018 թվականի հետ բազում հույսեր ենք կապում, որոնց իրականացման հիմնական երաշխիքը մեր միասնականությունն է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր