8576 դիտում
11:06 30-12-2015
Թող այս Նոր Տարին ավելի լուսավորի մեր հոգին ու ապրենք՝ մեր պարտքը սրբորեն կատարելով. Մանվել Գրիգորյան
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների և իմ անունից շնորհավորում եմ համայն հայությանը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում մեր ժողովրդին բարօրություն, համախմբում և միասնություն: Այս մասին ասաված է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շնորհավորական խոսքում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա շնորհավորանքը ներկայացնում է ստորեւ.
«Համախմբում, որ ազգովի կարողանանք դիմակայել մեզ սպասող մարտահրավերներին, միասնություն, որ միասնական ջանքերով հասնենք մեր համընդհանուր բարօրությանն ու իղձերի իրականացմանը: Շնորհավորում եմ Հայաստանում ապրող մեր ժողովրդին, ցանկանում ամուր հավատ եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ: Շնորհավորում եմ արցախահայությանը, մաղթում անկոտրում կամք եւ հավատ սեփական ճակատագրի հարցում: Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը, մաղթում դժվարագույն պայմաններում տոկունություն ինքնության պահպանման հարցում: Շնորհավորում եմ հայոց բանակին՝ սահմանապահ զինվորից պաշտպանության նախարար ու գերագույն գլխավոր հրամանատար:
Մեր բանակն է մեր և մեր տարածաշրջանի խաղաղության երաշխավորը: Մեր բանակը հզոր է, պաշտպանունակ, սակայն, թշնամին նենգ է, եւ երբեմն ոսոխի դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս նաեւ զոհեր ենք ունենում: Ես ներողություն եմ խնդրում այդ հերոս տղաների մայրերից: Ներե՛ք մեզ, թանկագին մայրեր, եթե կարող եք և վստահ եղեք, որ ձեր զավակներն, ընտրելով գիտակցված մահն, անմահացել են: Նրանք երկնքից էլ հսկում են մեր, մեր զավակների անդորրը: Այդ հրաշալի, քաջ տղաների օրինակով ենք մենք դաստիարակում պատանի, երիտասարդ երկրապահներին:
Շնորհավորում եմ հերոսներ ծնող հայոց հերոս մայրերին, կանանց, մեր քույրերին, դուստրերին, որ հաստատուն մնան իրենց առաքելության մեջ: Առանձնահատուկ շնորհավորանքներս եմ հղում մեր նոր սերնդին, որ եռասերունդ երկրապահի դրոշը մեկնած ընթանում է առաջ: Տարին առավել քան հաջողակ էր պատանի, երիտասարդ երկրապահների ռազմահայրենասիրական դաստիարակության, հրամանատարասերժանտական դասընթացների ուղղությամբ։ Նախ՝ հայրենասիրական ակումբներ հիմնվեցին Հանրապետության բոլոր դպրոցներում, պատանի երկրապահների թիվը տարվա ընթացքում եռապատկվեց։ Եվ երկրորդ՝ ՀՀ նախագահ, երկրապահ Սերժ Սարգսյանի բարի կամքի դրսևորման շնորհիվ, եռասերունդ Երկրապահը Գեղարքունիքի մարզի անտառի մի գեղատեսիլ հատվածում ունեցավ սեփական ճամբար։ Շնորհավորում եմ նաեւ պատանի, երիտասարդ երկրապահների ծնողներին, որ իրենց երեխաներին վստահում են պետությանն ու Երկրապահին: Շնորհավորում եմ Երկրապահին, մաղթում սեփական առաքելության հանդեպ հաստատուն հավատ եւ բեղմնավոր գործունեություն:
Մենք պատմական առաքելություն ունենք: Անցած տարին մեզ համար լեցուն էր բազմաբնույթ հաջողություններով և դժվարին մարտահրավերներով: Շարունակելով համընդհանուր ջանքերով կարգավորել մեր առջեւ դրված խնդիրները` մենք շարունակեցինք նաեւ հուշագրերի ստորագրումը պետականության կարեւորագույն ինստիտուտների հետ, որպեսզի համատեղենք մեր ընդհանուր ջանքերը հանուն մեր երկրի ու պետականության հզորացման:
Շնորհավորում եմ Երկրապահի գործընկեր կառույցներին, հատկապես՝ գործակցության հուշագրեր ստորագրած կառույցներին։ Տարին նշանակալից էր հատկապես նրանով, որ աշխարհասփյուռ հայերով, պետականորեն և առաջադեմ համայն մարդկության հետ միասին նշեցինք Հայոց մեծ Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Բացառիկ իրադարձություն էր, որ ցեղասպանության անմեղ զոհերը սրբադասվեցին։ Մենք էլ ի հիշատակ սրբադասված նահատակների Հայաստանի, Արցախի, Սփյուռքի տարբեր բնակավայրերում Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները տեղադրեցինք՝ ապացուցելու համար, որ հայի հավատքը, հայի արարչաստեղծ ոգին, հայ մշակույթն անմահ են։ Արդեն տեղադրել ենք Ջուղայի խաչքարերի մոտ 4 տասնյակ կրկնօրինակ, ծրագիրը շարունակական է՝ այս խաչքարերն անվերջ տեղադրվելու են: Մեր ազգի համար կարևոր քննություն էր նաև սահմանադրական հանրաքվեն, որից ևս պատվով դուրս եկանք՝ հերթական անգամ ապացուցելով մեր համազգային միասնականությունը։
Եվս անգամ շնորհավորում եմ համայն հայությանը, հայոց բոլոր մայրերին, մեր Մեծ մորը` Գրետա մայրիկին, հերոսներ ծնող մեր բոլոր մայրերին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ու մաղթում առողջություն և արևշատություն: Դարձյալ շնորհավորանքներս արցախահայությանը: Համոզված եղեք, հարգելի արցախցիներ, որ եռասեորւնդ Երկրապահը միշտ ձեր կողքին է, և ոչ միայն այսօր, այլև առհավետ: Թող այս Նոր Տարին ավելի լուսավորի մեր հոգին ու ապրենք երկրի և պետության հանդեպ մեր պարտքը սրբորեն կատարելով: 2016 թվականի հետ բազում հույսեր ենք կապում, որոնք կիրականանան, քանի որ մեր ազգը կգործի միասնությամբ»:
Նմանատիպ նյութեր
1093 դիտում
10:54 31-03-2024
Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը թող լուսավորի մեր ճանապարհը․ Արմեն Սարգսյան
Այս բաժնից
403 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
607 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am
532 դիտում
11:52 23-11-2024
«Վերադարձի՛ր շարք»․ ՊՆ-ի սոցիալական հոլովակը