Պեպ Գվարդիոլա. «Լիվերպուլին» անհավանական խաղացող բաժին հասավ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է «Սաութհեմփթոնի» պաշտպան Վիրգիլ վան Դեյքի տեղափոխությանը «Լիվերպուլ»՝ 75 մլն ֆունտի դիմաց:
««Լիվերպուլին» անհավանական խաղացող բաժին հասավ: Վան Դեյքը բացառիկ կենտրոնական պաշտպան է, որին ապագայում բազմիցս կտեսնենք:
Երբեմն էժան խաղացողները թանկ խաղացողներից ավելի թանկ են նստում: Եթե նա թոփ-մակարդակում 6-7 տարի խաղար, այդ գումարը այնքան էլ մեծ չէր թվա:
Երբ Ջոն Սթունզը տեղափոխվեց «Սիթի», բոլորն ասում էին, թե նրա տրանսֆերը չափազանց թանկ է: Սակայն այժմ նրա համար վճարած գումարը (55 մլն եվրո) շատ քիչ է թվում: Այս ամենը միշտ կախված է խաղադաշտում ֆուտբոլիստի նշանակությունից», ասել է Գվարդիոլան:


