211652_close_icon
views-count1984 դիտում article-date 21:42 29-12-2017

Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին

Դեկտեմբերի 29-ին, ժամը 19:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից 3-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Դեկտեմբերի 29-ին, ժամը 17:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը լոգարանում ընկել է և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր