211652_close_icon
views-count1855 դիտում article-date 21:30 29-12-2017

Տարոն Մարգարյանը տարեվերջյան խորհրդակցություն է անցկացրել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարեվերջյան խորհրդակցություն է անցկացրել, որի շրջանակում քննարկվել են տոնական օրերին համապատասխան ոլորտների և ծառայությունների աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակից քաղաքապետի տեղակալներին և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալ օրերին ըստ ոլորտների սահմանել հերթապահություն և վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը: Հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի ակտիվությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը: Պատասխանատուներին հանձնարարվել է հատուկ հսկողություն սահմանել նաև «Թեժ գիծ» ծառայությամբ տոնական օրերին ստացվող քաղաքացիների հարցերին արագ արձագանքելու ուղղությամբ: Բացի այդ, կոմունալ ծառայություններին, օպերատիվ շտաբին և «Սանիթեք» ընկերությանն էլ հանձնարարվել է ապահովել աղբահանության պատշաճ կազմակերպումը: Կենսաապահովման ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համակարգող պատասխանատուներին հանձնարարել է սերտորեն համագործակցելով «Երևան Ջուր», «Երևան Գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների պատասխանատուների հետ սահմանել շուրջօրյա հերթապահություն և հնարավոր վթարների մասին ահազանգերի դեպքում արագորեն արձագանքել ու կարգավորել առաջացած խնդիրները:

Նմանատիպ նյութեր