211652_close_icon
views-count3433 դիտում article-date 09:20 27-04-2017

Տարոն Մարգարյանը նախընտրական հանդիպումներ է անցկացրել Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ

Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ: Առանձնակի կարևորելով քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար բավարար պայմանների ստեղծումն ու ապահովումը, Տարոն Մարգարյանը նկատել է, որ կարևոր այդ առաքելության պատասխանատվությունն այս թիմը ստանձնել և հետևողականորեն իրականացնում է գործունեության հենց առաջին իսկ օրից: «Այս տարիների ընթացքում դուք համոզվե՛լ եք, որ մեզ համար առաջնահերթը եղել ու շարունակում են մնալ մեր բնակիչների արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու ապահովումը: Օր օրի զարգացող Աջափնյակը վկայում է այն մասին, որ 4 տարի առաջ մեր թիմի կողմից նախաձեռնած ծրագրերն իրենց արդյունքն են տվել, բայց դա չի նշանակում, որ մենք անելիքներ այլևս չունենք և բավարարվում ենք արդյունքներով: Ձեր խորհուրդներով ու առաջարկներով, սիրելի երևանցիներ, մենք կազմել ենք հինգամյա զարգացման նոր ծրագիր՝ իր տեսլականով և կոնկրետ ծրագրերով»։ Ներկայացնելով արդեն իսկ կյանքի կոչված ծրագրերը, Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ Հանուն Երևանի հնգամյա ծրագիրը ևս ուղղված է բոլոր այն խնդիրների լուծմանը, որոնք նախանշվել են հենց բնակիչների կողմից: «Առաջիկա 5 տարիներին բնակելի ֆոնդի ոլորտում մեր առաջնահերթությունների շարքում է լինելու վերելակային տնտեսության արդիականացման խնդրի լուծումը: Հանուն բարեկեցիկ Երևանի տեսլականի մենք կարևորում ենք բազմաբնակարան շենքերի խնդիրներին համակարգային լուծումներ տալը: Օրենսդրական փոփոխությունների միջոցով կներդնենք համատիրությունների նոր մոդել, որով կսահմանվեն բոլոր կողմերի պարտականություններն ու պարտավորությունները, կներդրվեն բնակչությանը հաշվետու լինելու մեխանիզմներ:»,- նշել է Տարոն Մարգարյանը: Երևանցիների հետ միասին ու բնակիչների խորհուրդներով և աջակցությամբ առաջ շարժվող թիմն այսուհետ ևս չի դադարելու լինել քաղաքացիների գործընկերն ու հենց նրանց հետ միասին է կյանքի կոչելու Հանուն բարեկեցիկ Երևանի ծրագիրն ամբողջությամբ. վստահեցրել է Տարոն Մարգարյանն ու նկատել, որ գալիք հինգ տարիներին ևս թիմը կշարունակի ավելացնել ու ամրապնդել գրանցած շոշափելի ձեռքբերումներն ու հաջողությունները: «Համոզվա՛ծ եղեք, որ մեր փորձառու, բանիմաց և սրտացավ թիմը, որը երբևէ չի՛ խուսափել թե՛ հաջողության և թե՛ բացթողումների պատասխանատվությունը կրելուց, ձե՛զ հետ միասին կկարողանա դա կյանքի կոչել: Դուք բազմաթիվ առիթներ ունեցաք համոզվելու, որ մենք ձեզանից մեկն ենք ու մի՛շտ ենք ձեր կողքին: Եվ դրա համար եկել ենք խնդրենք, որ մայիսի 14-ին ձեր վստահության քվեն տաք փորձառու և բանիմաց թիմին, նրանց, ովքեր լա՛վ գիտեն ձեզ հուզող խնդիրներն ու մի՛շտ են ձեր կողքին: Միասին շարունակենք մեր համատեղ աշխատանքը՝ հանու՛ն բարեկեցիկ Երևանի»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր