12725 դիտում
17:42 29-12-2017
2018 թվականը նույնպես հագեցած կլինի ձեռքբերումներով. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի ամանորյա ուղերձը
Սիրելի՛ հայրենակիցներ, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործընկերնե՛ր,
2017 թվականը նախարարության համար եղել է կարևորագույն և մեծածավալ ծրագրերի հստակ իրագործման և արդյունավետ գործունեության տարի: Աշխատանքի հանդեպ յուրաքանչյուրի պատասխանատու մոտեցման շնորհիվ այսօր մենք դրական տեղաշարժեր ենք արձանագրել նախարարության գործունեության բոլոր ոլորտներում.
- Եվրամիությունը հաստատեց ճանապարհային անվտանգության բարձրացմանն ուղղված 5 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի տրամադրումը
-Երևան-Սևան ավտոճանապարհի ամբողջ երկայնքով, ինչպես նաև հանրապետության առավել վտանգավոր հատվածներում տեղադրվեցին ճանապարհային նոր նշաններ և արգելափակոցներ:
- Հիմնանորոգվեցին Դիլիջան-Հաղարծին, Երևան-Սևան ավտոճանապարհները, բարձրակարգ լուսատուներով կահավորվեց Նոր Հաճընի կամուրջը:
- Համայնքների երթուղային հասանելիության ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվեցին 220 չսպասարկվող համայնքներ, մշակվեց համապատասխան երթուղային հասանելիության ցանց, որի արդյունքում չսպասարկվող համայնքների շուրջ 40%-ը ներառվեց գործող երթուղային ցանցում:
- ՏՏ ոլորտի ստարտափները հայտնվեցին պետության ուշադրության կենտրոնում:
-Մայրաքաղաքում և ՀՀ մարզերում հեռուստատեսային ցանցի թվայնացման մակարդակը կազմեց 100 տոկոս:
Սա մեր համատեղ գործունեության խիստ համառոտ նկարագիրն է: Վստահ եմ, որ 2018 թվականը նույնպես հագեցած կլինի ձեռքբերումներով, խոստումնալից ծրագրերով և շոշափելի արդյունքներով:
Սիրելի՛ հայրենակիցներ, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործընկերնե՛ր,
Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Թող 2018 թվականը ձեզ բերի առողջություն, ընտանեկան ջերմություն, բարեկեցություն և բազում հաջողություններ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
[b]Վահան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարար[/b]
Նմանատիպ նյութեր
4995 դիտում
16:46 07-05-2017
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի ուղերձը՝ կապի ոլորտի աշխատակիցների մասնագիտական տոնի առթիվ
Այս բաժնից
751 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
607 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին
1717 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են