66929 դիտում
16:10 01-02-2017
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը շտապ այցելել է Գյումրի. տեղի կենտրոնական ավտոկայանում նա հանդիպեց Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 1-ին, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանն այցելեցին Շիրակի մարզ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախարարը տեղում ծանոթացավ Գյումրի քաղաքի կենտրոնական ավտոկայանում տիրող իրավիճակին։ Նախարարին ավտոկայանում կատարվող աշխատանքների մասին տեղեկություններ էր փոխանցում Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։
Նախարարը շրջեց ոչ բարվոք վիճակում գտնվող ավտոկայանի համապատասխան բաժիններում, տեղում լսեց բուժկետի աշխատակիցների և գանձապահների կարծիքները, ինչպես նաև վարորդների հետ քննարկեց որոշ խնդիրներ։
Այս պահին նախարարն ու պատգամավորը խորհրդակցություն են անցկացնում Շիրակի մարզին սպասարկող մի քանի ավտոընկերությունների տնօրենների հետ։ Թե ինչ արդյունք կտա նախարարի այցը, պարզ կլինի առաջիկայում, սակայն վարորդներն ու ավտոկայանի աշխատակիցները ֆոտոլրագրողին ասում էին. «Առաջին դեպքն ա, որ ԽՍՀՄ տարիներից հետո կապի նախարարն այցելում է ավտոկայան, ինչը հույս ա տալիս մեզ, որ գոնե այն հերթական այցելություն չի լինի, այլ մի ինչ-որ խնդիր կլուծվի, իսկ խնդիրները շատ են»։
Պատգամավոր Մ. Գրիգորյանը նախարարին տեղեկացրեց նաև, որ մեծ թվով տրանսպորտային միջոցներ կարելի է համարել հնացած ու այդ տրանսպորտային միջոցները պետք է փոխարինվի նորով, իսկ երթուղիները սպասարկող ընկերությունների տնօրեններն էլ բարձրաձայնում էին, որ շատ դեպքերում իրենց աշխատանքներին խանգարում են մեծ թվով տաքսիներ, որոնք անօրինական են գործում և հարկային դաշտ չեն մտնում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1954 դիտում
22:01 29-09-2016
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)