211652_close_icon
views-count4938 դիտում article-date 16:46 07-05-2017

Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի ուղերձը՝ կապի ոլորտի աշխատակիցների մասնագիտական տոնի առթիվ

[b]Վահան Մարտիրոսյանի ուղերձը կապի ոլորտի աշխատակիցների մասնագիտական տոնի առթիվ.[/b] Կապի և հեռահաղորդակցության ոլորտի հարգելի աշխատակիցնե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Արագ տեմպերով զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այսօր ևս հեռահաղորդակցությունը կենսական նշանակություն ունի բոլորիս կյանքում: Դժվար է պատկերացնել մեր առօրյան առանց ռադիոյի, հեռուստատեսության, համացանցի, բջջային հեռախոսակապի, փոստային կապի: Կապի ենթակառուցվածքների և տեղեկատվական ցանցերի արդիականացումը տնտեսության զարգացման և մարդկանց կյանքի որակի բարելավման անհրաժեշտ պայմաններից են: Ձեր շնորհիվ մենք կարողանում ենք լինել իրազեկ, կապի մեջ լինել ամենուր, փոխանակել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն: Մեկ անգամ ևս ձեզ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջության, բեղմնավոր գործունեություն, նորանոր ձեռքբերումներ ձեր աշխատանքային բոլոր ոլորտներում: [b] Վահան Մարտիրոսյան ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար [/b]

Նմանատիպ նյութեր