Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հրավիրել է ծառայողական խորհրդակցություն
Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:
Ծառայողական խորհրդակցության ժամանակ քննարկվել ենհամաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքները, համապատասխան պաշտոնատար անձինք ցուցումներ ու հանձնարարականներ են ստացել պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]