Երևանում բախվել են հասակակիցների BMW-ն ու Toyota-ն. վերջինն էլ բախվել է էլէկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Նաիրի Զարյան-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Գևորգ Հակոբյանի վարած BMW մակնիշի 11 PP 811 համարանիշի և 24-ամյա Արտյոմ Եղիազարանի վարած Toyota Altezza մակնիշի 99 GG 109 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Բախման հետևանքով Toyota-ն բախվել է էլեկտրասյանը։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Վահագն Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում Toyota-ի վարորդն ընդունել է իր մեղավորությունը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի