211652_close_icon
views-count58899 դիտում article-date 12:03 29-06-2023

Սյունիքի մարզում իրանցի վարորդը, լինելով ոչ սթափ, Renault-ով բախվել է Toyota-ին, Toyota-ն բախվել է BMW մոտոցիկլետին, վերջինն էլ բախվել է կայանված Օպել-ին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 28-ին, ավտոմեքենաների և մոտոցիկլետի բախում է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 186 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել, և վարորդներից մեկը գտնվում է ոչ սթափ վիճակում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի հերթապահ խումբը՝ օպեր լիազոր Տ․ Խաչատրյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորային պատահարների ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ ժամը 19։15-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 53-ամյա Վահիկ Հ․-ն, լինելով ոչ սթափ վիճակում, իր վարած Renault մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջ հատվածում կայանված՝ Սյունիքի մարզի բնակիչ 48-ամյա Հրայր Ա․-ի կողմից շահագործվող Toyota մակնիշի ավտոմեքենային, որից հետո հարվածից Toyota-ն բախվել է իր առջևում կայանված Սերբիայի Հանրապետության քաղաքացի 55-ամյա Բոյան Բ.-ին պատկանող BMW մակնիշի մոտոցիկլետին, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է Երևանի բնակիչ 71-ամյա Սամվել Բ․-ի կողմից շահագործվող Opel մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով Սամվել Բ․-ն, Հրայր Ա․-ն և Բոյան Բ․-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, որտեղ դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր