35660 դիտում
19:53 18-03-2017
Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի դիմաց բախվել են Toyota Land Cruiser-ն ու Mercedes-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արա Սարգսյան և Ռոմանոս Մելիքյան փողոցների խաչմերուկում՝ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի դիմաց բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 90 TT 007 համարանիշի և Mercedes մակնիշի 34 AD 304 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ի վարորդը ոստիկանության աշխատակից է։
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+