211652_close_icon
views-count12077 դիտում article-date 18:06 26-12-2017

Մահացել է ԽՍՀՄ տարիների մանկական բազմաթիվ սիրված երգերի հեղինակ Վլադիմիր Շաինսկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում 92 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային շրջանի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը ՝ Վլադիմիր Շաինսկին: Ինչպես նշում է [url=https://iz.ru/688449/2017-12-26/nazvana-data-smerti-kompozitora-vladimira-shainskogo]Известия[/url]-ն, լուրը հայտնել է նրա որդին՝ Վլադիմիրը: Տաղանդաշատ կոմպոզիտորը բազմաթիվ հայտնի երգերի հեղինակ է՝ «Երկնագույն վագոն», «Անտոշկա», «Չունգա-չանգա», «Սպիտակ նավակներ», «Ժպիտ», ինչպես նաև Չեբուրաշկայի և կոկորդիլոս Գենայի մասին մուլտֆիլմի մյուս սիրված երգերը: Կոմպոզիտորը ծնվել է 1925թ. դեկտեմբերի 12-ին՝ Կիևում: Շաինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում: Ապրել է Իսրայելում, այնուհետև ԱՄՆ-ում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր