Մահացել է խորհրդային կոմպոզիտոր, հայտնի ֆիլմերի երգերի հեղինակ Եվգենի Կրիլատովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայում կյանքի 86-րդ տարում վախճանվել է խորհրդային կոմպոզիտոր Եվգենի Կրիլատովը:
Կռիլատովը ավելի քան 150 գեղարվեստական և մուլտիպլիկացիոն ֆիլմերի երաժշտության հեղինակ է:
Կոմպոզիտորին առավել մեծ հռչակ են բերել այնպիսի ֆիլմերի երաժշտություններ, ինչպիսիք են՝ «Էլեկտրոնիկի արկածները», «Հյուրերը ապագայից», «Մի լքիր», «Հրաշագործները», «Արձակուրդները Պրոստոկվաշինում» և այլն: