211652_close_icon

Ի՞նչ ունեցվածք ունի սիրված երգերի հեղինակը․ «Իմ հզոր համայնքի» քաղաքապետի թեկնածուի հայտարարագիրը․ aravot.am

views-count4264 դիտում article-date 21:38 20-03-2025
Aravot.am-ը գրել է․ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու՝ պրոդյուսեր, «Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խմբի երգերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով իր գույքի և եկամուտների մասին ներկայացրած հայտարարագրով տեղեկացրել է, որ «Վառուվի» ՍՊԸ-ի տնօրենն է, ունի մեկ առանձնատուն Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում՝ 340 քառակուսի մետր մակերեսով։
 
Թեկնածուն շարժական գույք չունի, թանկարժեք գույք՝ ևս։

Որպես եկամուտ՝ ներկայացրել է «Վառուվի» ՍՊԸ-ից իր աշխատավարձը՝ 3մլն․ 20 հազար դրամ և նույն ՍՊԸ-ից շահաբաժինը՝ 43 մլն․ 950 հազար դրամ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր