211652_close_icon
views-count3884 դիտում article-date 09:15 26-12-2017

Ռուսաստանի հետ համագործակցող հայ գործարարները կպատժվեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակը» տեղեկացրել է, որ ԱՄՆ ֆիննախի ցուցակում է քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը: Հունվարին հրապարակվող ցուցակում լինելու են մի քանի հարյուրը, եթե ոչ հազարը գերազանցող անուններ և դրանց թվում՝ վարչապետ Կարեն Կարապետյանի Ներդրողների ակումբի անդամների գերակշռող մասը: Ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը կարող է ավելի ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար, քան որոշ մեծահարուստ ռուսահայերի ունեցվածքի կալանումն է: ԱՄՆ իշխանությունները մտադիր են պատժամիջոցներ կիրառել ոչ միայն ռուսական ընկերությունների, այլ նաև նրանց դուստր կազմակերպությունների նկատմամբ, այն կազմակերպությունների, որոնք ինչ-որ առնչություն ունեն Ռուսաստանի հետ: Սա նշանակում է, որ ԱՄՆ պատժամիջոցների տակ կարող են հայտնվել ռուսական բանկերի հայաստանյան մասնաճյուղերը, ռուսական կապիտալով հայկական բանկերը և ընդհանրապես բոլոր այն ընկերությունները, որոնք ինչ-որ կերպ առնչվում են Ռուսաստանի հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր