211652_close_icon
views-count2892 դիտում article-date 09:17 25-07-2016

Թուրքիայում կփակվեն Գյուլենի հետ համագործակցող բոլոր ընկերությունները

Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են դադարեցնել բոլոր այն ընկերությունների գործունեությունը, որոնք որևէ կերպ առնչվում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Այդ երկրի մաքսային ծառայության և ատևռրի նախարար Բյուլենթ Թյուֆենքջիի խոսքով՝ հետաքննություն է սկսվելու բոլոր, այսպես կոչված, գյուլենական ընկերությունների նկատմամբ: «Դրանք փակվելու են կամ էլ անհրաժեշտ գործընթացներ են իրականացվելու»,-ասել է Թյուֆենքջին: Հիշեցնենք, որ Թուրքիայի ողջ տարածքում հուլիսի 20-ից արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված ռազմական հեղաշրջման փորձից հետո:

Նմանատիպ նյութեր