211652_close_icon
views-count2727 դիտում article-date 18:48 25-12-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 22-ից 25-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 22-ից 25-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 20-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք։ Բացահայտվել է գողության 21, անձի առևանգման և խարդախության 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 28-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր