211652_close_icon
views-count10891 դիտում article-date 11:55 24-12-2017

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 02:54-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի հին գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Եղեգնաձոր-Շատին ավտոճանապարհի 17-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 34 VN 542 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Տ.) ավտոմեքենան: *** Դեկտեմբերի 24-ին, ժամը 00։46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցներ 9-րդ փողոցի վերջնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Opel» մակնիշի 34 RD 727 պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Ն.) ավտոմեքենան: *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 18:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ‹‹BMW›› մակնիշի 35 GT 938 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Ն.): *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակա դաշտում, ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին հարակից դաշտում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2121 մակնիշի 98 RV 008 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Մ., 1 ուղևոր) և ՎԱԶ-2121 մակնիշի 77 LV 707 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Հ., 2 ուղևոր) ավտոմեքենաները։ *** Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:05-ին ահազանգ ստացվել, որ Կոտայքի մարզի Շրջանցիկ թունելում՝ Քանաքեռավան գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները «ՎԱԶ 2107» մակնիշի 200 SU 02 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Զ.) դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր