Չավի. Մեսին «Ռեալի» անեծքն է
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին անդրադարձել է «Ռեալի» հետ սուպերկլասիկոներում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի դերակատարությանը:
«Մեսին. դա վերջին 10-15 տարվա ընթացքում «Ռեալի» անեծքն է: Շատ թիմեր են Լեոյից տուժել, բայց «Ռեալը»` հատկապես:
«Սանտյագո Բերնեբեույում» Մեսիին շատ են հարգում, քանի որ նա այնտեղ միշտ գոլեր է խփում, և անում այն ամենը, ինչ` ցանկանում է», ասել է Չավին:
Նշենք, որ այսօր կայացած [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/23/1085424/]Սուպերկլասիկոյում[/url] (3:0) Մեսին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Մեսին նաև Սուպերկլասիկոների պատմության լավագույն ռմբարկուն է:


