Ժոզե Մոուրինյո. «Մանչեսթեր Յունայթեդին» կարծես պատժել են
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհել է Անգլիայի առաջնության ժամանակացույցից:
«Մենք միակ տուժածը չենք: «Լեսթերի» բախտն էլ չի բերել: Մենք պարզ ու օբյեկտիվ ուսումնասիրություն կատարեցինք և եկանք այն եզրահանգման, որ այս օրերին ԱՊԼ-ի տարբեր ակումբների խաղային գրաֆիկներում իսկապես մեծ տարբերություն կա:
Ակնհայտ է, որ կա արտոնյալ ակումբների խումբ, իսկ կա թիմերի խումբ, ինչպես՝ մերը, որոնց պատժել են նման ժամանակացույցով:
Գիտեմ, որ իմ թիմին երբեք չեն ընդգրկի արտոնյալ թիմերի շարքում: Ես չեմ բողոքելու այս հարցի առթիվ: Ուզում եք, որ ինձ է՞լ պատժեն», ասելէ Մոուրինյոն: