Ժոզե Մոուրինյո. Երկրպագուների շնորհիվ ես սիրահարվեցի «Մանչեսթեր Յունայթեդին»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու է իր նոր ակումբն անմիջապես սիրել:
«Թիմի երկրպագուներն իմ մեջ ամենաջերմ զգացմունքներ առաջացրեցին «Մանչեսթեր Յունայթեդի» հանդեպ: Նրանք անհավանական հիշողություններ ունեն անցյալի վերաբերյալ և մեծ հավատ ունեն թիմի պայծառ ապագայի նկատմամբ:
Միևնույն ժամանակ նրանք հասկանում են, որ ճանապարհը դեպի նոր նվաճումներ բարդ է լինելու և թիմին աջակցում են նույնիսկ ամենավատ պահերին:
Դա իմ համար ամենակարևոր գործոնն է, որը ստիպում է սիրահարվել ակումբին: Ինձ շատ են դուր գալիս իմ խաղացողները, ոչ միայն ֆուտբոլիստները, այլ նաև այն մարդկային փոխհարաբերությունները, որը կա նրանց միջև:
Ես սիրում եմ իմ թիմը, այնպես որ շատ երջանիկ եմ: Բաց այդ, ես մարտահրավեր ունեմ. վերադարձնել «Մանչեսթեր Յունայթեդը» այն դիրքերին, որտեղ նա պետք է գտնվի: Ես գոհ եմ ամեն ինչից», ասել է Մոուրինյոն: