7503 դիտում
14:25 23-12-2017
2018-2020 թվականներին բոլոր արտադրություններում պետք է ներդրվի HACCP համակարգ. ՍԱՊԾ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է քայլեր ձեռնարկել սննդամթերքի արտադրության ոլորտում հնարավոր ռիսկերի կանխարգելմանն ուղղված «Վտանգների աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման»՝ HACCP, համակարգն ու դրա ներդրման անհրաժեշտությունը տնտեսվարողներին ներկայացնելու ուղղությամբ:
Ծառայությունը, Սննդի գիտության և տեխնոլոգիայի հայկական կազմակերպության հետ համատեղ, դեկտեմբերի 22-ին կաթնամթերք և մսամթերք արտադրողների համար կազմակերպել էր «Սննդի արտադրության հիգիենա» թեմայով սեմինար: Հրավիրված փորձագետներ՝ ՌԴ «ԻնտերԿոնսալտ» ընկերության տնօրեն Ալեքսեյ Գարշենինն ու ԷՀԵՋ-ի ռուսաստանյան գրասենյակի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Մարկ Շամցյանը սեմինարի մասնակիցներին են ներկայացրել HACCP համակարգի նախագծման ու ներդրման հիմնական սկզբունքերը, ինչպես նաև բոլոր փուլերի ու ընթացակարգերի փաստաթղթավորման, արդեն մշակված համակարգի ստուգման գործընթացի առանձնահատկությունները: Նաև պատասխանել են հարցերին՝ ինչպե՞ս խուսափել հիմնական սխալներից, ինչպե՞ս ապահովել նախնական սանիտարահիգիենիկ պայմանների կատարումը՝ մինչև հիմնական ռիսկերի հայտնաբերումն ու գնահատումը:
Ծառայության տվյալների վերլուծության և խորհրդատվության բաժնի պետ Դիանա Միրզոյանը մանրամասնել է «Սննդամթերքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի դրույթներից (ТР ТС 021/2011) բխող HACCP համակարգի ու սննդամթերքի արտադրության գործընթացում դրա վրա հիմնված ընթացակարգերի կիրառման պահանջները՝ հիշեցնելով, որ ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 827-Ն որոշմամբ սննդի շղթայի օպերատորները իրենց արտադրություններում արդեն պետք է այն ներդնեն՝ սահմանված ոլորտներում ու փուլերով. ներդրման ժամկետի ավարտը 2020 թվականի հունվարի 1-ն է:
Սննդի գիտության և տեխնոլոգիայի հայկական կազմակերպության տնօրեն Կարինե Գրիգորյանը խոսել է հիգիենիկ նախագծման հիմնական ուղղությունների ու սկզբունքների մասին, ներկայացրել Հիգիենիկ ինժեներիայի և դիզայնի եվրոպական խմբի առաքելությունը և HACCP համակարգի ներդրման հարցում նրանց մոտեցումները՝ ընդգծելով խմբի հետ համագործակցող կազմակերպությունների հաջողությունները: Նա հատկապես շեշտել է, որ համակարգի ներդրումը երաշխավորված հնարավորություն է ոչ միայն անվտանգ ու որակյալ սնունդ արտադրելու, այլև՝ միջազգային շուկայում ճանաչում ձեռք բերելու և կայուն դիրք զբաղեցնելու համար: Սեմինարի մասնակից տնտեսվարողները շեշտել են HACCP համակարգի մասին այսպիսի միջոցառում-սեմինարների արդյունավետությունը, ստացել պարզաբանումներ իրենց հուզող հարցերի վերաբերյալ:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակելու է տարբեր ձևաչափերով տնտեսավարողներին տրամադրել խորհրդատվություն և հնարավոր աջակցություն՝ ռիսկերի կանխարգելմանն ուղղված և ողջ աշխարհում հաջողությամբ կիրառվող այս համակարգի սկզբունքները ներդնելու նպատակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
3268 դիտում
19:38 13-03-2018
Տնտեսավարողներն օր առաջ պետք է գիտակցեն HACCP համակարգի առավելությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2674 դիտում
10:11 30-08-2016
Ընտրական նոր համակարգը չի ներդրվի. «Ժողովուրդ»
2351 դիտում
10:33 29-05-2020
Փաստահավաք նոր խումբը պետք է գնահատական տա 1991-2018 թվականներին կատարված խախտումներին․ «Ժողովուրդ»