Ընտրական նոր համակարգը չի ներդրվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ԸՕ փոփոխությամբ նախատեսվում էր ընտրական ցուցակներում ընդգրկել միայն նույնականացման քարտ ստացած ընտրողներին: Սակայն այս համակարգը պետք է գործեր, եթե մինչև սեպտեմբերի 1-ը լուծվեր անհրաժեշտ գումարի հայթայթման և սարքավորումներ ձեռք բերելու խնդիրը:
Ի վերջո, գումարը գտնվեց, սակայն հետագայում ՀՀ իշխանությունները խնդիրը տապալելու այլ տարբերակ գտան` հայտարարելով, որ անհրաժեշտ համակարգը չորս ամսից շուտ հնարավոր չի լինի գործարկել, և իբր այդ ժամկետն էլ արդեն շատ ուշ կլինի: ՀՀ ԿԸՀ-ն երեկ ընդունված որոշմամբ պաշտոնապես արձանագրեց, որ նոր համակարգը չի ներդրվի` վկայակոչելով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի գրությունը` տեխնիկական պատճառների մասին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]