211652_close_icon
views-count13137 դիտում article-date 20:46 22-12-2017

Հայաստանում երթևեկությունը աջակողմյան է, ինչը ենթադրում է բացառապես ձախակողմյան ղեկային համակարգով կահավորված տրանսպորտային միջոցների շահագործում. Տրանսպորտի նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչներին։ Նրանք դեմ են ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերի որոշ դրույթների։ Նախագծով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և սահմանափակել դրանց վերահաշվառումը։ Նախաձեռնության ներկայացուցիչները նախարարին ներկայացրին իրենց մտահոգությունները և առաջարկություններ արեցին։ Հիմնական դժգոհությունը վերաբերում էր որոշման նախագծի հիմնավորման այն կետին, որով արգելվում է սեփականության իրավունքի փոփոխությունը։ Նրանք կարծում են, որ այն հակասահմանադրական է, ուստի՝ անթույլատրելի։ Նախարարը նշեց, որ Հայաստանում երթևեկությունը աջակողմյան է, ինչը ենթադրում է բացառապես ձախակողմյան ղեկային համակարգով կահավորված տրանսպորտային միջոցների շահագործում։ Ինչ վերաբերում է աջ ղեկով մեքենաների վաճառքի արգելքին վերաբերող դրույթին, ապա նախարարը նշեց, որ այդ դրույթը կարելի է քննարկել: Վահան Մարտիրոսյանն ընդգծեց, որ կողմ է ցանկացած բաց քննարկման։ Նա առաջարկեց, որ նախաձեռնության կազմակերպիչները մյուս դրույթների շուրջ քննարկումը շարունակեն նախարարության համապատասխան վարչության մասնագետների հետ, ինչպես նաև իրենց առաջարկությունները ներկայացնեն գրավոր: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր