Ուժի մեջ մտած օրենքով՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացվելու է մինչև մայիսի 1-ը
Մարտի 19-ից ուժի մեջ է մտել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը: Մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն՝ մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը ձեռք բերված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացվելու է մինչև 2019թ. մայիսի 1-ը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակ առաջիկա հինգ օրերի ընթացքում ՊԵԿ-ն առաջնահերթությունը տալու է ՀՀ սահմանային անցակետերում արդեն իսկ գտնվող տրանսպորտային միջոցներին՝ թեթևացնելով սահմանային անցակետերի համապատասխան պահպանման հրապարակները:
Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ մյուս բոլոր տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները կիրականացվեն հաջորդիվ` խուսափելով լրացուցիչ կուտակումներից:
[b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]