211652_close_icon
views-count4781 դիտում article-date 21:52 22-12-2017

Արցախի խորհրդարանը ընդլայնում է միջխորհրդարանական համագործակցությունը

Այյսօր՝ եկտեմբերի 22-ին, Ազգային ժողովում հրապարակվել են Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանի հետ Բարեկամության խումբ ստեղծելու մասին և Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ Բարեկամության շրջանակ ստեղծելու մասին հռչակագրերը: Անդրադառնալով Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանականների, հասարակական, գիտական ոլորտների ներկայացուցիչների հետ Արցախի խորհրդարանի ունեցած հարաբերություններին և մատնանշելով 2015 թվականից ակտիվացած փոխադարձ այցերը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդգծել է, որ համագործակացության առկա մակարդակը թույլ է տալիս դրանք կազմակերպված և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել՝ հաշվի առնելով այս տարվա հոկտեմբերին Արցախի Հանրապետության Նախագահի՝ Բելգիա կատարած այցի արդյունքները: Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է բարեկամության խմբի և շրջանակի կազմերը, որոնք ձևավորվել են ԱԺ բոլոր խմբակցությունների մասնակցությամբ. Արցախի Հանրապետություն - Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան Բարեկամության խումբ՝ Արամ Գրիգորյան («Հայրենիք» խմբակցություն) Ռոբերտ Ղահրամանյան («Հայրենիք» խմբակցություն) Ռիտա Մնացականյան («Դաշնակցություն» խմբակցություն) Դավիթ Մելքումյան («Ժողովրդավարություն» խմբակցություն) Գագիկ Բաղունց («Շարժում-88» խմբակցություն) Հայկ Խանումյան («Վերածնունդ» խմբակցություն) Արցախի Հանրապետություն – Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ Բարեկամության շրջանակ՝ Վահրամ Բալայան («Դաշնակցություն» խմբակցություն) Արարատ Օհանջանյան («Հայրենիք» խմբակցություն) Սերգեյ Հարությունյան («Հայրենիք» խմբակցություն) Լյուդմիլա Բարսեղյան («Ժողովրդավարություն» խմբակցություն) Վիլեն Սաֆարյան («Շարժում-88» խմբակցություն) Նելլի Ավանեսյան -«Պոլ Էլյուարի տուն-ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Հռչակագրերի տեքստերը հրապարակելուց հետո բարեկամության խմբի և շրջանակի անդամները ստորագրությամբ հաստատել են փոստաթղթերը: «Արցախի Հանրապետություն-Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան Բարեկամության խմբի» նախագահ է ընտրվել Արամ Գրիգորյանը, իսկ «Արցախի Հանրապետություն-Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ Բարեկամության շրջանակի» նախագահ՝ Վահրամ Բալայանը: Սույն թվականի հոկտեմբերի 18-ին և 20-ին նման խումբ և շրջանակ է ստեղծվել Ֆլանդրայի և Վալոնիա-Բրյուսել դաշնության խորհրդարաններում: [b]Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր