Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային
Դեկտեմբերի 21-ին, ժամը 19:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի 55/5 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն անհրաժեշտ է շտապօգնության ավտոմեքենայից բարձրացնել իր բնակարան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի թիվ 43 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 14-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: