211652_close_icon
views-count2460 դիտում article-date 19:25 21-12-2017

Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին. [b]Հարց.[/b] Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, թե իբր հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են որոշակի նախապայմաններով։ [b]Պատասխան.[/b] Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է։ Եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա կարող ենք հայտարարել, թե արձանագրությունների բանակցման ընթացքում Թուրքիան խոստացել է, որ ճանաչելու է Արցախի անկախությունը: Կրկին հիշեցնենք, որ բանակցությունները 2008թ.-ին մեկնարկեցին թուրքական կողմի հետ հենց այն փոխադարձ համաձայնությամբ, որ այդ գործընթացը չի կարող ունենալ որևիցե նախապայման։ Այս համաձայնության հիման վրա ընթացան բանակցությունները և ստորագրվեցին ցյուրիխյան արձանագրությունները։ Նախապայմանների բացակայության մասին բազմիցս են հայտարարել գործընթացին լավատեղյակ տարբեր մայրաքաղաքներից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր