Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար
ՀՀ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր [url=https://twitter.com/tbalayan/status/712199434562629633]էջում [/url]Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների առնչությամբ գրառում է կատարել, որում ասված է.
«Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով»։
[url=https://shamshyan.com/hy/article/2016/03/22/80273/]Հիշեցնենք[/url], որ այսօր Բրյուսելի օդանավակայանում ու մետրոպոլիտենի կայարաններում հզոր պայթյուններ են որոտացել, ինչի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ: Երկրում հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր՝ 4-րդ մակարդակ: