211652_close_icon
views-count1264 դիտում article-date 17:06 16-10-2026

Մաղթում եմ անսպառ եռանդ, մասնագիտական նոր հաջողություններ․ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը շնորհավորել է լրագրողներին Հայ մամուլի օրվա առթիվ

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ գործընկերներ՝ լրագրողներ, խմբագիրներ և լրատվական դաշտի ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ։

Որպես Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար՝ հատկապես կարևորում եմ իրավապահ համակարգի և լրատվամիջոցների միջև բաց, կառուցողական ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցությունը։

Ձեր ամենօրյա աշխատանքը նպաստում է ոչ միայն հանրության իրազեկմանը, այլև հանրային վերահսկողության իրականացմանը, խնդիրների վերհանմանն ու պետություն-հասարակություն երկխոսության ամրապնդմանը։

Մաղթում եմ անսպառ եռանդ, մասնագիտական նոր հաջողություններ և անվտանգ աշխատանք»։

 

Նմանատիպ նյութեր