9097 դիտում
10:41 21-12-2017
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն ամփոփեց 2017թ-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն ամփոփում է անցնող 2017թ-ը և մեկնարկում ձմեռային տոնահանդեսների խաղաշրջանը»,- այս մասին լրագրողների հետ ունեցած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց թատրոնի տնօրինությունը:
«Ընթացիկ տարին արդյունավետության տեսակետից բարեհաջող էր»,-իր խոսքում նշեց թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը: Այդ մասին են փաստում Աբելյանական օրերը, որոնց շրջանակներում վանաձորյան հանդիսատեսի դատին ներկայացվեցին անվանի հեղինակների և բեմադրիչների հոբելայանական ներկայացումներ, բեմ դուրս եկան վաստակաշատ արտիստներ,նաև այլ թատրոններից: Թատրոնը ոչ միայն հյուրընկալել է, այլ նաև մեկնել ՌԴ հյուրախաղերի և վերադարձել հաջողություններով ու հետագա համագործակցության հեռանկարներով: Այս տարվա ամենաարժեքավոր ձեռքբերումներից մեկը տանիքի նորոգման գործընթացն էր:
Աժ պատգամավոր Կարեն Կարապետյանի հովանավորչությամբ 2018-ի մարտ ամսից շենքը նաև կհանձնվի հիմնանորոգման: Մարտից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը աբելյանցիները կտրամադրեն հյուրախաղերին: Այս տարի թատրոնը ինքնաֆինանսավորվել է և չի օգտվել պետական աջակցությունից: Սա հնարավորություն կտա Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ աջակցություն ակնկալելու ՙԱնուշ՚ և ՙԳիքոր՚ բեմադրելու գործում: Խաղաշրջանը նվիրվելու է մեծ գրողի հիշատակին:
Ինչ վերաբերում է ներկայացումների եկամտաբերությանը, թատրոնի գեղ. Ղեկավար Վահե Շահվերդանը նշեց, որ նախկինում՝ սկսած 1973թ.-ից, երբ առաջինը հիմք դրեցին ՛՛տոնածառային՚ հանդեսներին, դրանք իրենց հասույթով ծածկում էին ողջ տարվա կատարողականը, իրենք կարողանում էին հավելավճարներ տրամադրել աշխատակիցներին, ներկայումս ևս դրանք պահանջված են և արդարացնում են ներդրված ջանքերը:
Այս ամանորի հեքիաթային մթնոլորը կապահովի ՙՙՁյունե թագուհին՚՚ խորագրով ներկայացումը: Այն բեմ կբարձրանա արդեն դեկտեմբերի 20-ին: Մինչև դեկտեմբերի 30-ը յուրաքանչյուր օր ժամը 11-ին, 13-ին և 15-ին կլինեն ներկայացումներ, իսկ երեկոյան ժ.18:00-ին կվառվեն ձմեռային այգու լույսերը: Գաղափարն ու ձևավորումը Հովհ. Աբելյանի անվան թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանինն են, սա նրա չիրականացված երազանքն էր, որը կյանքի կոչեց: Ձմեռային հեքիաթը կսկսվի շենքի նախասրահից ու ճեմասրահով կշարունակվի մինչև ձմեռային այգի՝ փոքրիկների համար ապահովելով ավելի երկար տոնախմբություն: Խիստ կարևորելով հեքիաթի դերը մանուկների աշխարհայացքի ձևավորման գործում՝ թատրոնի ամբողջ կազմը փորձել է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ երեխաներն իրենց հեքիաթում զգան,-նշեց թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը: Ի դեպ, բեմում բոլոր դերասանները կլինեն անվաչմուշկներով: Սա առաջին անգամն է,սակայն դերասաններն ուրախությամբ են ընդունել նորամուծությունը:
Ձմեռ պապի ու էլֆերի հետ պրոֆեսիոնալ ֆոտոնկարահանումներն ու ձմեռային այգու շոու ծրագրի մասնակցությունը կլինի վճարովի (500 դր): Գոյացած միջոցները կուղղվեն թատրոնի խնդիրների լուծմանը: Անապահով խավի ընտանիքների երեխաների համար ներկայացումների տոմսեր կտրամադրվեն: Ասուլիսի վերջում Ձմեռ պապը շնորհավորեց լոռեցիների Ամանորն ու Սուրբ ծնունդը, բարեմաղթանքներ հղեց ու բոլոր փոքրիկներին հրավիրեց ուրախ ներկայացմանը......
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
22830 դիտում
09:49 18-12-2017
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անակնկալը Վանաձորի հանդիսատեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
9916 դիտում
21:07 28-02-2018
Պրեմիերա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ