211652_close_icon

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անակնկալը Վանաձորի հանդիսատեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count23052 դիտում article-date 09:49 18-12-2017
«Ամանորյա աշխատանքները Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ընթանում են շատ բուռն, հետաքրքիր ու հաճելի մթնոլորտում, քանի որ թատրոնը մեր տունն է, և մենք մեծ սիրով ենք պատրաստվում ամանորին: Թատրոնի տնօրենից սկսած, դերասաններն ու ողջ անձնակազմը իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում տոնական աշխատանքներին: Թատրոնը ամբողջությամբ վերածվել է ամանորյա դղյակի:Առաջին անգամ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դիմային հատվածից սկսվում է ամանորյա զարդարանքները, դրան հաջորդում է թատրոնի ճեմասրահը, որտեղ կան հեքիաթային ամանորյա հրաշք տաղավարներ, որտեղ թե՛ վանաձորցին, թե՛ Վանաձոր եկած հյուրը, կարող է ունենալ ամանորյա իր գեղեցիկ լուսանկարները. ճեմասրահում լինելու է լուսանկարիչ, բայց շատ չեմ բացի չակերտները, քանի որ լինելու են անակնկալներ, որը պետք է գալ, զգալ և տեսնել տեղում։ Նախաձեռնությունը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն` Ագնեսա Շահնազարյանին է, և այո, ասեմ որ նախաձեռնությունն ու միտքը իրականացված է, քանի որ ունենք տնօրեն, որը կարողանում է իր առաջ դրած խնդրին լուծում տալ, որը շատ կարևոր է: Դեկտեմբերի 20-ից սկսած մինչև դեկտեմբերի 30-ը սկսվում է ամանորյա ներկայացումը` «Ձյունե թագուհին», որը լի է գեղեցիկ ու հետաքրքիր զարգացող իրադարձություններով, որտեղ խաղում են մեր թատրոնի տաղանդավոր դերասանները: Նրանք ջանք չեն խնայում, առավոտից մինչ ուշ երեկո փորձեր են անում, որպեսզի մեր հանդիսատեսին ներկայացնեն հեքիաթային պահերով լի ներկայացում։ Դեկտեմբերի 20-ին կլինի առաջին ներկայացումը և նշեմ, որ արդեն իսկ առաջին ներկայացման տոմսերը սպառված են»,-այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մենեջեր Գոռ Փելեշյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր