211652_close_icon
views-count7403 դիտում article-date 20:07 20-12-2017

Արթուր Ալեքսանյանը՝ մարզական լրագրողների վարկածով Հայաստանի տարվա թիվ մեկ մարզիկ. Մխիթարյանը լավագույն տասնյակում բացակայում է

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2017թ մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել է 21 մարզական լրագրող: Նրանք Հայաստանի թիվ 1 մարզիկ են ճանաչել աշխարհի առաջնության ոսկե դափնեկիր և Եվրոպայի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: 10 լավագույն մարզիկները. 1. ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ՝ հ/հ ըմբշամարտ՝ 200 միավոր 2. ՄԱՔՍԻՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ՝ հ/հ ըմբշամարտ, աշխարհի չեմպիոն՝ 188 3. ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ՝ շախմատ, աշխարհի գավաթակիր՝ 168 4. ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ՝ ծանրամարտ, Եվրոպայի մեծահասակների, աշխարհի երիտասարդների, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն՝ 145 5. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎ՝ բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր՝ 108 6. ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆ՝ ծանրամարտ, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի արծաթե մեդալակիր՝ 99 7. ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ՝ սամբո, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն՝ 90 8. ՍԵՐԳԵՅ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ՝ դահուկային սպորտ, համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր՝ 61 9. ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ՝ սպորտային մարմնամարզություն, օղակների վրա համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության փուլի հաղթող՝ 44 10. ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ՝ ծանրամարտ, համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոն՝ 42 Ինչպես նկատեցիք, լավագույն տասնյակում տեղ չի գտել Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հերթական անգամ: Այսինքն, նրա օգտին ընդհանրապես ոչ ոք չի քվեարկել մարզական այս լրագրողներից: Սա այն դեպքում, երբ 2017 թվականին Մխիթարյանը հայկական ֆուտբոլի ամենափառահեղ էջերից մեկը գրեց՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճելով Եվրոպայի լիգայի գավաթը: Չնսեմացնելով լավագույնների ցանկում ընդգրկված մարզիկներին ձեռքբերումները, սակայն Մխիթարյանի նվաճումը ամբողջ աշխարհում Հայաստանի հեղինակության համար մեծ նշանակություն ունեցավ: Միայն այն, որ նա Գավաթը և Հայաստանի դրոշը ձեռքին աշխարհի առաջատար լրատվամիջոցների առաջին էջերում հայտնվեց, ամեն ինչ արժեր: Բայց, ինչպես երևում է, Եվրոպայի Լիգան նվազ հեղինակություն ունի, քան՝ համաշխարհային ուսանողական խաղերը: Եթե մենք չենք գնահատում մեր լավագույն ֆուտբոլիստին, բա Մոուրինյոյից էլ ի՞նչ ենք պահանջում:

Նմանատիպ նյութեր