Արթուր Ալեքսանյանը` 2016թ. Հայաստանի լավագույն մարզիկ
Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան հրապարակել է 2016 թվականի` Հայաստանի 10 լավագույն մարզիկներին: Հարցմանը մասնակցել են 35 մարզական լրագրողներ:
Տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին: Նշենք, որ գյումրեցի ըմբիշն կոչմանը արժանանում է 3-րդ տարին անընդմեջ:
2-րդը Ռիո-2016-ի արծաթե մեդալակիր, ըմբիշ Միհրան Հարությունյանն է: Վերջինիս հաջորդում են Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ` ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը:
Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաև Նազիկ Ավդալյանը, Հարություն Մերդինյանը, Անդրանիկ Կարապետյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Վարշամ Բորանյանը և Արթուր Դավթյանը: